Մեր

Ծառայությունները

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին (IFRS), ՀՀ Հարկային օրենսդրության և այլ իրավական ակտերին համապատասխան հաշվապահական ծառայություններ` հարկային, ֆինանսական, կառավարչական հաշվառում, հարկային, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն:


ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Ձեր աշխատողների և ընկերության միջև աշխատանքային հարաբերությունների ձևավորում և հաշվառում` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի ինչպես նաև գործատուի և աշխատողի փոխգործակցությունը կարգավորող այլ իրավական ակտերի:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրակարգ իրավաբանների թիմ իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, բազմաթիվ հաջողված դեպքերի առկայության, և իրավաբանական բարդ իրավիճակների հաղթահարում:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Էյչ Ար Լաբ ՍՊ Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի առաջատար հաշվապահական խորհրդատվական ընկերություններից մեկը: Մենք տրամադրում ենք ծառայությունների համապարփակ փաթեթ, ներառյալ հաշվապահական հաշվառում,  աշխատավարձերի հաշվարկ և կադրերի հաշվառում , ներքին աուդիտ, հաշվապահական հաշվառման վերականգնում, հարկային ստուգման ուղեկցում, խորհրդատվական ծառայություններ, իրավական աջակցություն բոլոր տեսակի ընկերություններին` անկախ ոլորտից կամ կազմաիրավական ձևից:

Մեր հաշվապահական ծառայությունները մատուցվում են  Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին (IFRS) համապատասխան: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ավելի հստակ պատկերացում կազմել իրենց ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ, այդ իսկ պատճառով պատրաստում և ներկայացնում ենք ղեկավարության համար նախատեսված հաշվետվություններ:

Մենք ունենք աշխատանքային մեծ փորձ ERP տարբեր համակարգերի հետ, ներառյալ QuickBooks, SAP, 1C ERP, Microsoft Dynamics AX, AS Accountant և AS Enterprise: Ընտրելով աշխատել Էյչ Ար Լաբ ՍՊ Ընկերության հետ՝ մեր հաճախորդները կարող են վստահել լինել, որ հարկային և պետական այլ ​ մարմիններին ճշգրիտ և ժամանակին հաշվետվություններ են ներկայացվել:

Մենք շարունակաբար կիրառում ենք նորարարական մոտեցումներն ու տեխնոլոգիաներ՝ մասնակցելով զարգացման ծրագրերի, որոնք փոխակերպում են հաշվապահական պրակտիկան և համակարգերը՝ հնարավորություն տալով մեզ տրամադրել ժամանակի չափանիշներին համապատասխանող ծառայություններ: Հաճախորդների հետ ավելի քան տասը տարվա համագործակցության արդյունքում մենք ձեռք ենք բերել նրանց հարգանքն ու վստահությունը: Մեր հաջողությունը հիմնված է բարձր որակի ծառայությունների մատուցման, հաշվետվողականության և անթերի ծառայությունների մատուցման վրա, ինչը մեր հաճախորդներն իսկապես գնահատում են: